Լեհ զինվորները կհամալրեն Ռումինիայում ՆԱՏՕ-ի հարավային թեւը: 220 լեհ զինծառայողներ Ռումինիա կմեկնեն, հաղորդում է «Ռադիո Լեհաստան»-ը:

Լեհ զինծառայողները կներառվեն միջազգային գումարտակային խմբի կազմում, որը կհամագործակցի ռումինական 2-րդ Հետեւակային բրիգադի հետ:

Գեներալ Սլավոմիր Վոյցեխովսկիի խոսքով` Ռումինիայում լեհ զինծառայողները կմասնակցնե Saber Guardian զորավարժություննրին` Ռումինիայից, Հունգարիայից եւ Բուլղարիայից զինվորականների հետ: Գեներալն ընդգծել է, որ զինծառայողներն իրենց հետ տանում են սպառազինություն, ռազմական տեխնիկա, որոնց թվում` Rosomak զրահատրանսպորտներ: