ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկան ցուցադրել է որդու՝ Թեոդորի առաջին քայլերը: Փոքրիկը մարտին 1 տարեկան դարձավ:

Իվանկան իր Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որն արդեն ավելի քան 700 հազար մարդ է դիտել:

«Նշանակալի երեկո փոքրիկ Թեոդորի համար: Նա առաջին քայլերն արեց»,- գրել է Թրամփը: