Եվրոպական ընկերությունները Փարիզում եւ Բրյուսելում 2015-ի վերջին 2016-ի սկզբին տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով մոտ 2,5 միլիարդ դոլարի եկամուտ են կորցրել: Այս մասին ասվում է  Օդային տրանսպորտի միջազգային ասոցացիայի հետազոտությունում (IATA), հաղորդում է Lenta-ն:

Եկամուտների նվազումը կապված է ավիափոխադրության պահանջարկի նվազման հետ, որի պատճառն ահաբեկչական ակտերի նկատմամբ վախն է, ասվում է փաստաթղթում:

Ուղեւորները նվազել են 1,6 տոկոսով: Նշվում է, որ ավիափոխադրումների անկումը կարճաժամկետ էր, արդեն 2016 թվականի հունիսին այն վերականգնվել է: Նման դրական տեղաշարժը IATA-ի մասնագետները կապել են Եվրոպայի տնտեսական իրավիճակի վարելավման ու տոմսերի գների նվազման հետ: 

Սակայն ասիական-եվրոպական ուղղությամբ պահանջարկը դեռ չի վերականգնվել: