«Եթե որեւէ մեկը փորձում է Լեհաստանին պատին սեղմել փախստականներին ընդունելու հարցի շուրջ, ապա վերջնական պատասխանը կդառնա հանրաքվեն»,- հայտարարել է Լեհաստանի ԱԳ փոխնախարար Կոնրադ Շիմանսկին Radio Zet-ի հետ իր զրույցում: Նրա կարծիքով, կարեւոր հարցերի շուրջ կարծիք հայտնելու միակ միջոցը դա է:
Շիմանսկու խոսքով` Լեհաստանին փախստականներ ընդունել ստիպելը Եվրամիության «պարտությունն է»: «Նույնիսկ ԵՄ երկրները, որոնք մասնակցում են նախագծին, չեն կատարում իրենց պարտականությունները»,-ընդգծել է նա:
«Որքան երկար մենք գտնվենք ճնշման ներքո, այնքան ավելի հավանական կլինի հանրաքվեի անցկացումը»,-ընդգծել է Լեհաստանի ԱԳ փոխնախարարը:





























