Միլանի Ինտերի լավագույն ռմբարկու Սամուել Էտո`Օ-ն բաց կթողնի Իտալիայի առաջնության առաջիկա երեք հանդիպումները: Իտալական լիգան կրկնապատկերի հիման վրա որոշել է որակազրկել կամերունցի ֆուտբոլիստին Կյեվոյի հետ խաղում մրցակցի պաշտպան Բոշտիան Ցեսարին գլխով կրծքին հարվածելու համար: Մրցավարը նույնիսկ դեղին քարտ ցույց չէր տվել:





























