Լիբիայում բանակի կայանի վրա «Երրորդ ուժ» խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով ավելի քան 140 մարդ է զոհվել։
Հարձակումը տեղի է ունեցել Բրակ-աշ- Շատի քաղաքում։ Լիբիայի նոր կառավարության ղեկավար Ֆայեզ Սարաջը ժամանակավորապես պաշտոնից հեռացրել է պաշտպանության նախարար Մահդի Ալ Բարգատիին մինչեւ կպարզվի, թե «ով է պատասխանատու հրադադարի ռեժիմի խախտման համար»։ Սպանվածներից 103-ը զինծառայողներ են եղել։





























