Չինաստանի «Վիրակապված ոտքեր» կանանց գյուղում ավելի քան 100 կին է բնակվում, որոնք տառապում են հնագույն ավանդույթի հետեւանքներից, երբ մանուկ տարիքում աղջիկների թաթերը կոտրում եւ վիրակապում էին:
Ենթադրվում է, որ ավանդույթը Չինաստանում ձեւավորվել է 10-րդ դարում: Շուրջ հազար տարի փոքր թաթերը երկրում համարվում էին հարստության եւ բարձր կարգավիճակի նշան:
Յունան նահանգի Լյույի գյուղը կոչում են վիրակապված ոտքերով Կանանց գյուղ: Այստեղ 70 տարեկանն անց ավելի քան 100 կին է ապրում, որոնց ոտքերը մանուկ տարիքում շատ ամուր վիրակապել են: Ոտքերի բոլոր մատները կապում էին՝ բացի բթամատից, ոտքի ձեւը փոխելու համար: Այս սովորույթը տարածված էր հարուստ ընտանիքներում, որոնց ժառանգորդուհիներն աշխատելու, արդյունքում՝ նաեւ ոտնաթաթերն օգտագործելու կարիք չունեին:
Երկրում խոշտանգված ոտքերը «ոսկե ջրաշուշաններ» էին կոչում: Կանանց փոքրիկ վիրակապված ոտքերն ամուսնու հարստության նշան էին համարվում, քանի որ տղամարդը կարող էր իրեն թույլ տալ կնոջը հավուր պատշաճի ապահովել:
Արարողակարգի վարկածներից մեկն էլ կապվում է պարերի հետ: Այդ պատճառով Լյույիում կանայք մինչեւ հիմա շարունակում են պարել եւ մարտարվեստով զբաղվել: Իսկ պարի համար նախատեսված կոշիկները զարդարված են ոսկեգույն ջրաշուշաններով:
.jpg)
.jpg)
.jpg)





























