Հյուսիսային Կորեայում տեսագրություն է հրապարակվել, որտեղ Կիմ Չեն Ընի մահափորձի ենթադրյալ մասնակիցն է։

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ տեսագրությունը YouTube-ում հրապարակել է հյուսիսկորեական Uriminzokkiri քարոզչական կայքը։ Նշվում է, որ ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի ազդեցությամբ ԿԺԴՀ քաղաքացին մասնակցել է երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի դեմ մահափորձի նախապատրաստությանը։  Տեսագրությունում Կիմ Սոն Իր անվամբ մի մարդ է։ Նրա խոսքով՝ «իրեն հիմարեցրել էին հանրապետության դեմ թշնամական քարոզչությամբ եւ սարսափելի հանցագործության մեջ ներքաշել»։ Տեսագրությունում ցուցադրվում են Samsung-ի սմարթֆոն եւ պլանշետ։ Կայքի հեղինակները պնդում են, որ այդ սարքերը տրամադրել են հարավկորեական հատուկ ծառայությունները եւ դրանք «օգտագործվել են գաղափարական մշակման համար»։ Uriminzokkiri-ն պնդում է նաեւ, որ հեռախոսում եղել է հյուսիսկորեացու եւ հարավկորեական հատուկ ծառայությունների նամակագրությունը։