ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հերքել է լրատվամիջոցներում տարածված լուրերն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ իր հանդիպման ժամանակ իբրեւ քննարկվել է Ջեյսմ Քոմիի պաշտոնաթողությունը ՀԴԲ-ի ղեկավարի պաշտոնից։
«Ինտերֆաքս»-ը հաղորդում է, որ ավելի վաղ New York Times պարբերականը մայիսի 10-ին հայտնել է,որ Վաշինգտոնում Թրամփը եւ Լավրովը զրուցել են ՀԴԲ նախկին տնօրենի վմասին։
«Մենք այդ թեման ընդհանրապես չենք շոշափել», -Նիկոսիայում ասել է Լավրովը՝ պատասխանելով լրագրողների համապատասխան հարցին։




























