Առաջիկա տասնամյակներում ԱՄՆ-ը կարող է Սաուդյան Արաբիային 350 մլրդ դոլարի զենք վաճառել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսը։
Նրա խոսքով՝ Դոնալդ Թրամփի այցի շրջանակում Էր Ռիադում փաստաթղթերի փաթեթ է ստորագրվել։ Այն ներառում է համագործակցության մասին համատեղ հայտարարություն, տասը պայմանագիր եւ առաջարկ։ ԱՄՆ-ի՝ Էր Ռիադին զենք վաճառելու եւ ռազմական ծառայությունների գումարը կկազմի 110 մլրդ դոլար։ Սանդերսն առանց մանրամասներ հաղորդելու նշել է նաեւ, որ Էր Ռիադը կարող է 350 մլրդ դոլարի զենք գնել ԱՄՆ-ից։





























