ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Մերձավոր Արեւելքի երկրներում դիվանագիտական շրջագայություն է կատարում, Երուսաղեմում կիջեւանի հյուրանոցային համարում, որը պաշտպանված է պայթյուններից, գազային գրոհներից ռւ նույնիսկ ռմբակոծությունից: Նախագահի անվտանգությունը կապահովեն տեսահսկման սարքերով օդապարիկները եւ անգամ ռոբոտ պահապանները, հայտնում է NBC News-ը:

ԱՄՆ նախագահն կիջեւանի King David Hotel-ի համարում, որտեղ մեկ օրվա արժեքը 5700 դոլար է:

Համարը դիմացկուն է ձեռքի նռնակի հարվածի նկատմամբ, այն ունի ավտոմատ օդափոխման համակարգ գազային գրոհի դեպքում եւ կարող է դիմանալ նույնիսկ հյուրանոցի պայթյունին: «Եթե ամբողջ հյուրանոցը երկինք թռչի, այս համարն անվնաս հողի վրա կընկնի: Այնպես որ, իջեւանողները գուցե եւ մեկ-երկու ոսկոր կոտրեն, բայց ողջ կմնան»,- ասել է հյուրանոցի մենեջերը:

Հյուրանոցի մուտքի առջեւ, որտեղ իջեւանելու է Թրամփը, պահպանություն կիրականացնեն ավտոմեքենաների ականապատմանը հետեւող տեխնիկայով 2 ավտոբուս: Տեսահսկումը կիրականացվի խցիկներ ունեցող օդապարիկներով: Թրամփին մատուցվող սնունդը կստուգեն ԱՄՆ-ի եւ Իսրայելի անվտանգության ծառայությունները, իսկ կոյուղու համակարգը կստուգեն հատուկ ռոբոտների օգնությամբ: Քաղաքում ԱՄՆ նախագահի անվտանգությունը կապահովի Երուսաղեմի մոտ 10 հազար ոստիկան: