Չինացի հնագետները Ներքին Մոնղոլիա (Հյուսիսային Չինաստան) ինքնավար շրջանի տարածքում՝ Դացինշան լեռներում ժայռաքանդակներ են հայտնաբերել, որոնք 5 մոլորակ են պատկերում (Մերկուրի, Վեներա, Մարս, Յուպիտեր եւ Սատուրն) եւ ստեղծվել են ավելի քան 2 հազար տարի առաջ, փոխանցում է «Սինհուան»:
Մասնագետների կարծիքով՝ հայտնագործությունը արժեքավոր նյութ կտրամադրի աստղագիտական երեւույթների եւ դրանց մասին գրառումների հետագա ուսումնասիրության համար:
Նշվում է, որ 5 մոլորակների ժայռապատկերների տրամագծի չափերը 6-10 սմ են կազմում, խորությունը 2-7 սմ: Մոլորակների պատկերները տեղադրված են կիսաշրջանով 1000 մետր հեռավորությամբ: Վայրը, որտեղ գտնվել են ժայռաքանդակները գտնվում է Դացինշան լեռների հարավային լանջին՝ Ներքին Մոնղոլիայի վարչական կենտրոնից 25 կմ հյուսիս-արեւելք:





























