Հնդկաստանի 37-ամյա բնակիչ Անշու Ջասմենան երկու անգամ անընդմեջ նվաճել է Էվերեստի գագաթը։ Առաջին անգամ նա լեռն է բարձրացել մայիսի 16-ին, իսկ երկրորդ անգամ՝ մայիսի 21-ին, հաղորդում է BBC-ն։ 

Նրա ձեռքբերումը հավակնում է նոր համաշխարհային ռեկորդի՝ որպես կանացի լավագույն դուբլը մոլորակի բարձր գագաթը նվաճելու առումով։
Այժմ Գինեսի գրքի ռեկորդ է համարվում գագաթի կրկնակի նվաճումը 7 օրում։ 

Սա արդեն Ջասմենայի երկրորդ կրկնակի նվաճումն է։ 2011 թվականին նա 10 օրում երկու անգամ Էվերեստ է բարձրացել։ Նա նաեւ Էվերեստէ  բարձրացել 2013 թվականին։