ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավաստիացնում է, որ երբեք չի հիշատակել «Իսրայել բառը» ռուս դիվանագետների հետ վերջերս Վաշինգտոնում կայացած հանդիպման ժամանակ։ Այս մասին նա հայտնել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հանդիպումից հետո, փոխանցում է AP-ը ։
Նշենք, որ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ Թրամփի հանդիպումից հետո ամերիկյան լրատվամիջոցները վստահեցնում էին, որ նա ռուսներին հաղորդել է Իսրայելի տրամադրած գաղտնի տեղեկությունները «Իսլամական պետության» մասին։
Թրամփի խոսքով սա լրատվամիջոցների կողմից խեղաթյուրված հերթական պատմությունն է։ «Ես զրույցի ընթացքում Իսրայելը չեմ հիշատակել»,- հայտնել է Թրամփը։ Նեթանյահուն էլ իր հերթին «ցնցող» է անվանել ԱՄՆ-ի ու Իսրայելի համագործակցությունը հետախուզության ոլորտում։





























