Չինաստանի Կունմին քաղաքում «պսակադրության» արտասովոր արարողություն է տեղի ունեցել։ Այդ հարսանիքի լուսանկարները համացանցում օգտատերերի թեժ քննարկումների պատճառ են դարձել, հաղորդում է Life-ը։

«Նորապսակները» շներ են։ Փեսացուն հինգ տարեկան է, իսկ հարսնացուն՝ մի քանի տարով նրանից փոքր։ Հարսանեկան արարողության ժամանակ զույգը պառկած է եղել խոտի վրա՝ այլ չորքոտանիներով շրջապատված։ Տոնի ավարտից հետո «զույգն» իր միությունը հաստատող հատուկ վկայագրեր է ստացել։

Համացանցի որոշ օգտատերեր վրդովվել են, որ մարդիկ կամավոր ամուսնացրել են շներին։ Չէ՞ որ մի գուցե նրանք սիրահարված են ուրիշների կամ չեն պատրաստվում ամբողջ կյանքը մեկ զուգընկերոջ հետ անցկացնել։