Հումբոլդտի պինգվինը, որի բախտը սիրո հարցում չի բերում, գրանցվել է Plenty of Fish կայքում, որպեսզի իր համար զուգընկեր գտնի, հաղորդում է «Մոյա պլանետա»-ն։ 

Մեկ տարեկան Սփրուս պինգվինը՝ Sea Life Adventure այգուց, միայնակ է։ Իր խմբի մյուս պինգվիններն իրենց համար զույգեր են գտել։ Նմանատիպ հաստատություններից եւս չի հաջողվել Սփրուսի համար զույգ գտնել, ուստի այգու աշխատակիցները «երիտասարդի» համար էջ են բացել ծանոթությունների կայքում, գրում է Mashable-ն։

Կայքի «Իմ մասին» բաժնում Սփրուսի մասին գրված է. «Միայնակ պինգվին, որը ճուտիկներ է փնտրում»։ Չի ծխում, սիրում է ծովամթերքներ, դայվինգ, չի ցանկանում ընտանի կենդանիներ պահել, չի հարբում եւ թմրանյութեր չի օգտագործում, շատ ամբիցիոզ է։ Սիրում է Reel Big Fish եւ Hootie and the Blowfish երաժշտական խմբերը։