Հնդկաստանի գործելու սիրահարների Mother of India Crochet Queens ակումբի մասնակիցները 14․09 կիլոմետր երկարության շարֆ են գործել ու հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում, հայտնում է Times of India-ն։
Ավելի քան 700 կանայք փետրվարից սկսած գործում են շարֆը։ Հնդիկ կանանցից բացի աշխատանքներին մասնակցել են նաեւ Դուբայի, Հոնկոնգի, Սինգապուրի ու Լեհաստանի կանայք։
Guinness World Records-ի արբիտր Ռիշա Նատայի խոսքով սա նմանատիպ առաջին ռեկորդն է։ Այն սահմանելու համար բավական էր մեկ կիլոմետրից երկար շարֆ գործել։
Մտահղացման պաշտոնական նպատակն էր խաղաղության համար պայքարը։ Ակումբի մասնակիցները մտադիր են իրենց շարֆը ուղարկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ճապոնիայի ու Չինաստանի ղեկավարներին, նաեւ ՄԱԿ գլխավոր քարտուղարին ու ականավոր անդամներին։





























