Հարավային Կորեայի Կանվոնդո գավառում նախազգուշական կրակ են բացել «չճանաչված օբյեկտի» ուղղությամբ, որն արձակվել է Հյուսիսային Կորեայի տարածքից։ Այս մասին հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով «Ռյոնհափ» գործակալությունը։ 

Օբյեկտը հատել է ռազմական սահմանազատման գիծը, սակայն հարավկորեացի զինծառայողները չեն կարողացել նույնականացնել այն։ Ուստի, Կորեայի Հանրապետության շտաբի պետերի միացյալ կոմիտեն նախազգուշական կրակոցներից հետո որոշում է ընդունել հարվածել թիրախին։ Թռչող օբյեկտը ոչնչացվել է։

Այժմ երկրի ռազմական ղեկավարությունն ուսումնասիրում է, թե դա ինչ օբկետ էր եւ ինչպիսի սպառնալիք կարող էր ներկայացնել ազգային անվտանգությանը։ Չի բացառվում, որ խոսքն անօդաչու թռչող սարքի մասին է։ Որոշվել է ուժեղացնել Հարավային Կորեայի ՀՀՊ համակարգը։