Մալայզիայում փրկարարները մեկ շաբաթ առաջ ջունգլիներում անհետացած թոշակառուին ողջ են գտել։ Նա ողջ է մնացել գորտերով սնվելու շնորհիվ։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Star պարբերականը։

Նշվում է, որ Թան ազգանունով 69-ամյա տղամարդն անհետացել է Սարվակ նահանգի ջունգլիներում։

Փրկարարները տարեց տղամարդուն հայտնաբերել են հիգշաբթի։ Թոշակառուի խոսքով՝ մեկ ամբողջ շաբաթ ողջ մնալու համար գորտեր ու ձարխոտ է կերել։