Սոֆի անունով կատուն 3 տարի անտանելի պայմաններում ապրելուց հետո այժմ նոր կյանք է սկսել։ Նա նույնիսկ սեփական փոքրիկ մահճակալն ունի, որը Սոֆիին շատ է դուր գալիս։

Սոֆիի տիրուհին՝ Քրիստինա Վիսկուզան նրան փոքրիկ մահճակալ է հատկացրել։ Կատուն հաճույքով է քնում այնտեղ։

Սոֆին ունի սավան, ծածկոց եւ նույնիսկ խաղալիք կոկորդիլոս: Նա գիշերը միայն մեկ անգամ է արթնանում՝ ժամը 3։00-ին: Ուտելուց հետո կրկին վերադառնում է ծածկոցի տակ։