ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, առաջին անգամ ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, կոչ է արել դաշինքին ավելի շատ ներդրումներ անել ահաբեկչության, անվերահսկելի միգրացիայի ու Ռուսաստանի կողմից բխող սպառնալիքի դեմ պայքարում, հայտնում է BBC-ն։

«Ապագայում ՆԱՏՕ-ն պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի ահաբեկչությանը, ներգաղթին, նաեւ Ռուսաստանից բխող սպառնալիքներին՝ այդ թվում ՆԱՏՕ-ի արեւելյան ու հարավային սահմանների վրա»,- ասել է Թրամփը։ Նա հերթական անգամ ՆԱՏՕ-ի անդամներին կոչ է արել վճարել անհրաժեշտ մասնաբաժինը դաշինքի շրջանակում անվտանգության ապահովման համար, շեշտելով , որ ոմանք «հսկայական գումարներ» են պարտք մնացել։

Դաշինքի անդամները համաձայնել են Թրամփի առաջարկին՝ԱՄՆ ղեկավարությամբ ԻՊ-ի դեմ պայքարող միջազգային կոալիցիային ավելի ակտիվ մասնակցելու մասին։