Նախագահ Սերժ Սարգսյանը այսօր՝ մայիսի 25-ին, հրամանագիր է ստորագրել Դավիթ Հարությունյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Դավիթ Հարությունյանը 1998-2007 թվականներին նույնպես զբաղեցրել է արդարադատության նախարարի պաշտոնը:





























