ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր՝ մայիսի 25-ին, Իգնատի Առաքելյանը վերանշանակվել է Հայաստանի գյուղատնտեսության նախարարի պաշտոնում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի լրատվական ծառայությունից։

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.

Իգնատի Առաքելյանին նշանակել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար»:

Հիշեցնենք, որ Իգնատի Առաքելյանը գյուղնախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականին, Կարեն Կարապետյանի վարչապետ դառնալուց հետո: