Բանգլադեշում ապամոնտաժվում է հունական արդարության աստվածուհի Ֆեմիդայի արձանը, որը տեղադրված էր երկրի Գերագույն դատարանի շենքի առջեւ։ Արձանն ապամոնտաժվում է իսլամականների պահանջով։ Ցուցարարները պնդում են, թե Ֆեմիդան վիրավորում է իրենց կրոնական զգացմունքները, հաղորդում է BBC-ն։

Արձանի հեղինակն ասել է, որ համաձայնել է դրա ապամոնտաժմանը՝ հանուն խաղաղության։

Իսլամականների խմբերը պահանջում էին, որ Ֆեմիդայի արձանն ապամոնտաժեն մինչեւ մահմեդականների համար սրբազան Ռամադանը։

Նրանց կարծիքով՝ արձանը վիրավորում է մահմեդականների կրոնական զգացմունքները։ Արձանը մայրաքաղաք Դաքքայում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել։