Հայաստանի փաստաբանների պալատը որպես ինստիտուտ ունի մեծագույն թերություն, չունի հակակշիռներ, եւ դարձել է մեկ անձի ոստան։ Այդ մասին այսօր՝ մայիսի 26-ին «Մեդիա Կենտրոնում» կայացած քննարկմանը ասել է փաստաան Տիգրան Աթանեսյանը։

Խոսելով իր դեմ հարուցված կարգապահական վարույթի եւ իրեն տուգանելու մասին՝ նա նշել է. «Կարգապահական այդ որոշումը կարող է միայն ծիծաղ առաջացնել։ Այդ գործով իմ կազմած փաստաթղթերը կարող եմ նվիրել Փաստաբանական դպրոցին որպես ուսումնական ձեռնարկ։ Դա ցուցակով ընտրված գրպանային խորհուրդ է։ Զոհրաբյանը կարգադրել է եւ փորձում են պատժել ինձ։ Այնքան ակնհայտ է ու տխուր այդ կառույցի հետ։ Դա հիմնարկի հակաօրինակ է»։

Փաստաբանը նշել է, թե այդ հիմնարկի ապագան չի տեսնում։ «Ով էլ լինի, պարարտ հող է ստեղծված մեկ անձի ամիբիցիաների համար»,- արձանագրել է նա։

Փաստաբան Երվանդ Վարոսյանը նշել է, թե իրենք  անձնական որեւէ խնդիր չունեն պալատի եւ պալատի ղեկավարի հետ։ «Թեեւ տարիներ շարունակ Արա Զոհրաբյանը ընտրել է լավագույն տարբերակը, ցանկացած քննադատության պատասխանում է, թե անձնական խնդիրներ ունենք»,- նշել է նա եւ հավելել. «Ինչո՞ւ այդ ամենը տեղի ունեցավ։ Արա Զոհրաբյանի ընտրվելուց հետո շուրջ երկու տարի նույնիսկ իմ ընկերները տեղյակ չէին, թե ինչ է կատարվում, քանի որ մտածում էինք՝ մեկ կառույց ենք, ամեն ինչ կարգավորենք ներսում։ Մենք դեմ արտահայտվեցին ուռճացված հաստիքացուցակին։ Գտնում էինք, որ դեմ ենք, քվեարկեցին դեմ։ Դա ընդունվեց որպես անձնական վիրավորանք։ Մենք դեմ եղանք Նիկոլայ Բաղդասարյանի հեռացմանը խորհրդի կազմից, եւ նրան ապօրինաբար հեռացրեցին։ Եւ ամենակարեւորը, երբ փաստաբանության նոր օրինագիծ էր քննարկվում, եւ ես առաջարկեցի, որ չի կարող խորհրդի անդամը միաժամանակ պալատում պաշտոն զբաղեցնել։ Սա վերջին կաթիլն էր, որից հետո սկսվեց քակործումը։ Պարզապես հանրությունը կատարվածի մասին տեղեկացավ այն ժամանակ, երբ պատվիրված հոդվածներ տեղադրող լրագրողը խոստովանեց, թե որտեղից են դրանք»։

Երվանդ Վարոսյանը խոսեց նաեւ Աթանեսյանին տուգանելու որոշման մասին, նշեց, որ ինքն այդ գործով նրա հակառակորդն է եղել։ «Եւ Աթանեսյանը երեք տարի իմ կյանքը կերել է։ Ամեն տառն ու բառը այդ քրգործի դարձել է քննարկման ենթակա։ Եթե նրան այդ այդ գործով անբարեխիղճ պաշտպանության գործ են հարուցում, ցանկացածիս կարող են պատժել առանց հիմքի»,- ասել է Վարոսյանը։

Փաստաբան Հովհաննես Չամսարյանն էլ ներկայացրեց իր տպավորությունը։ «Ես նկատեցի, որ նախկին խորհրդում կան փաստաբաններ, որոնք արդարացիորեն բարձրացնում են առողջ քննարկման ենթակա հարցեր։ Եւ տեսա, որ երբ փաստաբանները հարցեր են բարձրացվում, որոնք տարբերվում են ՓՊ նախագահի կարծիքից, հետապնդումների են ենթարկվում։ Ինձ անհանգստացնում է այն համայնքի կյանքն ու առօրյան, որին ես անդամակցում եմ։ Շատ փաստաբաններ անտարբերություն են ցուցաբերում, դա իրենց խնդիրն է։ Փաստաբանները ենթարկվում են հետապնդման, որը տարբերվում է ՓՊ նախագահի կարծիքից։ Պալատի նախագահի եւ խորհրդի միջեւ չկան հակակշիռների մեխանիզմ»,- նշել է նա։