Beeline-ը հայտարարում է «Սմարթ» հետվճարային սակագնային փաթեթների շարքին BeeTV հավելվածով մինչեւ 100 անվճար հեռուստաալիքի տրամադրման մասին: «Սմարթ» սակագնային փաթեթների շարքը ներառում է 10 000 րոպե դեպի Beeline բջջային ցանց զանգահարելու հնարավորություն, մինչեւ 12 ԳԲ ինտերնետի ծավալ եւ մինչեւ 100 հեռուստաալիք դիտելու հնարավորություն:

«BeeTV ծառայությունը մեծ ճանաչում է ձեռք բերել եւ օգտատերերի կողմից արժանացել բարձր գնահատականի ծառայության որակի եւ կայուն աշխատանքի շնորհիվ: Կարճ ժամանակահատվածում հավելվածը ներբեռնվել է ավելի քան 40 000 անգամ եւ այժմ այն հասանելի է մեր «Սմարթ» հետվճարաին փաթեթների բաժանորդների համար: Մենք փորձում ենք տրամադրել առավելագույն որակ, պարզություն եւ օգտագործման հարմարավետություն՝ ընդլայնելով մատուցվող ծառայությունները եւ փաթեթների ցանկը», - նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

BeeTV բջջային անվճար հեռուստատեսության ծառայությունը գործում է առանց ինտերնետի տարիֆիկացման եւ հասանելի է հանրապետության ողջ տարածքում: Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել BeeTV հավելվածը Play Market-ից կամ AppStore-ից եւ մուտքագրել լոգինն ու գաղտնաբառը:  Նոր միացված բաժանորդներն ավտոմատ կերպով կստանան SMS հաղորդագրություն ծածկագրով եւ գաղտնաբառով, իսկ գործող բաժանորդները կարող են ստանալ  մուտքային տվյալները՝ հավաքելով *818# հրահանգը:

«Սմարթ» սակագնային փաթեթների մասին լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ

www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակներում: