Իսպանիայում ուղեւորափոխադրումների մասին օրենքի պահպանումն աջակցող տաքսու վարորդների հանրահավաքի ժամանակ վարորդները ձվեր են նետել քաղաքական գործիչների վրա, որոնք դուրս էին եկել նրանց մոտ, որպեսզի ընդունեին հանրագիրը։ Բաից դրանից հանրահավաքի ժամանակ պարբերաբար բռնկվում էին վճաբանություններ ու ծեծկռտուք, որոնք հաջողվել է հարթել։

Նեպտունի հրապարակը, ոը կոնգրեսի շենքի մոտ է գտնվում, մթնոլորտով մարտադաշտ էր հիշեցնում։

Անընդհատ պայթում էին հրասարքեր, ուժեղ ծուխ էր, մարդիկ բղավում էին, սուլոցները չէին դադարում։

Ոստիկանները արգելապատնեշ էին կազմել, որպեսզի փակեն ցուցարարների մուտքը դեպի կոնգրես։ Երբ ցուցարարներից մեկը մոտեցել է քաղաքական գործիչներին, որ նրանց հանձնի հանրագիրը, նրա վրա ձվեր են նետել։ Բաժին է հասել նաեւ Podemos -ի առաջնորդ Պաբլո Իգլեսիասին, որը դուրս էր եկել ցուցարարների մոտ։