Այս պահին վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանին բերման են ենթարկում ոստիկանության Կենտրոնականի բաժին:
NEWS.am-ի տեղեկություններով, Հյուսիսային պողոտայում նրան են մոտեցել ոստիկաններ, հայտարարել են, որ կասկածում են սառը զենք կրելու մեջ եւ ցանկացել են խուզարկել Կիվիրյանի գրպանները: Դրանից հետո ոստիկանները Արգիշտի Կիվիրյանին ապօրինաբար տեղափոխել են ոստիկանության Կենտրոնականի բաժին:
Մանրամասները կներկայացնենք ավելի ուշ:





























