Գերմանիայում նորից նկատելիորեն կրճատվել է գործազուրկների թիվը։ Մայիսին Գերմանիայում գործազուրկ էր համարվում 2 498 մլն աշխատունակ բնակիչ, դա ամենացածր ցուցանիշն է վերջին 26 տարում, հայտնել է աշխատանքի հարցերով դաշնային գործակալությունը։ Տոկոսային հարաբերությամբ գործազրկությունը վերջին ամսում նվազել է 0․2 տոկոսով՝ հասնելով 5․6 տոկոսի։
Ապրիլի համեմատ՝ երկրում գործազուրկների թիվը կրճատվել է 71 հազարով։ Աշխատանքի հարցերով դաշնային գործակալության տվյալներով, հաշվի չառնելով սեզոնային տատանումները՝ ապրիլին երկրում աշխատող մարդկանց թիվը բարձրացել է մինչեւ 43․98 մլն, ինչը 652 հազարով շատ է, քան մեկ տարի առաջ։




























