Հայաստանը 112-րդ տեղն է զբաղեցրել 2017 թվականի «Խաղաղասիրության գլոբալ ինդեքս»-ի 163 երեկրների ցանկում, որը հրապարակվել է Տնտեսության եւ խաղաղության ինստիտուտի կայքում։

Եվրասիայի երկրների վարկանիշում Հայաստանը 7-րդ տեղն է զբաղեցրել։

Զեկույցում հիշատակվում են անցյալ տարվա ապրիլյան իրադարձությունները։ Մասնավորապես նշվում է, որ մարտական գործողությունների հետեւանքով շուրջ 200 մարդ է զոհվել, ինչն ազդել է Հայաստանի եւ Ադրբեջանի ցուցանիշների վրա։

Տարածաշրջանային երկրներից Հայաստանը զիջել է միայն Վրաստանին, որը 94-րդ տեղն է զբաղեցրել։ Ադրբեջանը զբաղեցրել է 132-րդ, Թուրքիան՝ 146-րդ, իսկ Իրանը 129-րդ տեղում է։