Լոս Անջելեսի շրջանից մի պատանի աղջիկ փորձել է ինքնասպան լինել, սակայն շերիֆի օգնականներին հաջողվել է փրկել նրան։ Առավոտյան ժամը 11-ին շերիֆի վարչությունը հաղորդագրություն է ստացել մի դեռահաս աղջկա մասին, որը մտադիր էր նետվել երկաթգծային կամրջից։ Դեպքի վայր են ժամանել Մայքլ Սթոցն ու Բրենդոն Լոնգորիան։
Իրավապահներին հաջողվել է կապ հաստատել աղջկա հետ ու նա պատմել է ,որ մտադիր է ինքնասպան լինել, քանի որ չի կարողանում համակերպվել մտերիմ ընկերոջ մահվան հետ։ Աղջիկը գրպանից հանել է մի թղթի կտոր, որը նրա մահառաջի գրությունն էր։ Փորձելով շեղել նրա ուշադրությունը՝ Սթոցը խնդրել է, որ նա կարդա իր գրածը։ Աղջիկը համաձայնել է, իսկ հետո փակել է աչքերը ու գլուխը հետ տարել։ Օգտվելով հարմար պահից՝ Սթոցը բռնել է նրա ձեռքերից, իսկ նրա գործընկերը արագ օգնության է հասել՝ աղջկան հանել են արգելապատնեշի ետևից ու տեղափոխել հիվանդանոց ՝ նրա վիճակը գնահատելու համար։





























