Խորհրդարանական ընտրություններից առաջ ԲՀԿ-ական ակտիվիստ Աբրահամ Ադամյանին դանակահարելու գործով նախաքննությունն ավարտվել է:

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ ըստ մեղադրանքի՝ Արթուր Հայրապետյանը փետրվարի 28-ին երեկոյան Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի կենտրոնական փողոցում համագյուղացի Աբրահամ Ադամյանի հետ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ վերջինիս կողմից իրեն հարվածելու և իր կողմից նրա հասցեին հայհոյանք տալու մարտի 1-ին ցերեկը Մասիսում շարունակել է վիճաբանել Աբրահամի հետ: Վիճաբանության ընթացքում Արթուրը դանակով դիտավորությամբ հարվածել է 24-ամյա Աբրահամին եւ հասցրել ծանր մարմնական վնասվածք:

Արթուր Հայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով: Նա կալանավորված է

Հիշեցնենք, որ դեպքից անմիջապես հետո Նաիրա Զոհրաբյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտարարել էր, թե երիտասարդ ԲՀԿ ակտիվիստին դանակահարել է ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանի թիմակիցը: Իսկ Մուրադ Մուրադյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքել էր լուրը, թե դանակահարողն իր շտաբի պետն է: