Մեքսիկայի ափերում Խաղաղ օվկիանոսից դուրս է բերվել 1,2 տոննա կշռող կոկայինի ծանրոց։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Մեքսիկայի ռազմածովային նավատորմի նախարարությունը։
Նավաստիների տվյալներով՝ Ակապուլկո քաղաքի նավահանգստի մերձակայքում 32 ծանրոց է հայտնաբերվել, որոնց ներսում կոկային է գտնվել։ Իսկ թե ինչպես էին թմրավաճառները ծրագրում բեռի հետագա տեղափոխումն ու ով պետք է այն ընդուներ, չի նշվում։
Մեքսիկայի եւ Կենտրոնական Ամերիկայի տարածքը մեքսիկական թմրակարտելների կողմից օգտագործվում է օդային եւ ծովային ճանապարհներով Հարավային Ամերիկայից ԱՄՆ թմրանյութ տեղափոխելու նպատակով։





























