Իռլանդական ոստիկանությունը Դուբլինում գործողության ընթացքում ականապատ ավտոմեքենա է վնասազերծել: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:

Ոստիկանությունը նաեւ ձերբակալել է մեքենայում նստած երկու տղամարդկանց: Նշվում է, որ ավտոմեքենայում ինքնաշեն պայթուցիկ են հայտնաբերել:

Միջադեպից հետո ոստիկանությունը շրջապատել է թաղամասը: