Ավստրիայի դատարանը երկու ամուսնական զույգի ազատազրկման է դատապարտել՝ երեխաների հետ Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալների վերահսկողության տակ գտնվող տարածք ուղեւորության համար: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով The Guardian-ը:
Պարբերականի տվյալներով՝ ծնողները նաեւ երեխաներին զինյալների իրագործած սպանությունների տեսանյութեր են ցուցադրել:
Նշվում է, որ ծնողներին մեղավոր են ճանաչել ահաբեկչության կազմակերպության հետ կապի, ինչպես նաեւ երեխաների հետ դաժան վերաբերմունքի համար:





























