Ճապոնիայի Տոյամա նահանգում աղետի է ենթարկվել թեթեւ շարժիչով Cessna 172 օդանավը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Կիոդո գործակալությունը

Ոստիկանության հաղորդմամբ՝ օդանավը կործանվել է լեռնային տեղանքում: Այն Տոյամայի օդանավակայանից դուրս է եկել տեղական ժամանակով 14:23-ին եւ մեկ ժամ անց պետք է վերադառնար:

Օդանավում 4 մարդ է եղել: Նրանց մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: