Մենք պետք է խելոք, զգոն եւ կոշտ լինենք։ Այդ մասին Twitter-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մեկնաբանելով Լոնդոնում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումները։
«Մենք պետք է խելոք, զգոն եւ կոշտ լինենք։ Մեզ պետք են դատարաններ, որ վերադարձնենք մեր իրավունքները։ Մենք պետք է մուտքի արգելքներ դնենք՝ որպես անվտանգության մակարդակի լրացուցիչ երաշխիք»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ Լոնդոնում՝ կամրջի վրա, Բոորու շուկայում եւ Վոքսհոլլում ահաբեկչությունների շարք է եղել։ Նախնական տվյալներով, կա երկու զոհ, երկու տասնյակ վիրավորներ։ Լոնդոնի կամրջի վրա սլացող միկրոավտոբուսը անսպասելիորեն դուրս է եկել մայթ եւ վրաերթի ենթարկել մարդկանց։ Ապա դրանից դուրս եկած անձինք դանակներով հարձակում են գործել մարդկանց վրա։ Դանակներով հարձակումներ են եղել նաեւ Բորոու շուկայում եւ Վոքսհոլլում։ Սքոթլանդ Յարդը դեպքերը հետաքննում է որպես ահաբեկչական հարձակում։
We need to be smart, vigilant and tough. We need the courts to give us back our rights. We need the Travel Ban as an extra level of safety!
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 3, 2017





























