Ռուսաստանում Տվերի մերձակա բնակավայրերից մեկում էլեկտրիկը գնդակահարել է 8 հարեւաններին: Այս մասին հաղորդում է ՌԲԿ-ն:

Նախնական տվյալներով՝ նրան կանչել են տանն ինչ-որ բան նորոգելուն օգնելու: Տղամարդը սկսել է ինչ-որ հարցի շուրջ վիճել հարեւանների հետ, հետո բերել է հրացանն ու սկսել կրակել:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նախկինում նույնպես նա պատասխանատվության կանչվել է, բայց առավելագույնը ճանապարհային երթեւեկությունը խախտելու համար: