Գերմանիայում 41-ամյա աֆղանցին Ռուսաստանից 5-ամյա տղայի է սպանել: Այս մասին գրում է Bild-ը:
Նա ծանր վիրավորել է նաեւ երեխայի մորը: Ողբերգությունը տեղի է ունեցել Բավարիայի Արնշվանգ բնակավայրում, փախստականների ճամբարում:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները գնդակահարել են տղամարդուն: Ապսնված երեխայի 6-ամյա եղբայրը տեսել է այս ամենը. երեխան հիմա ծանր շոկի մեջ է:
Ողբերգության հանգամանքները պարզվում են:





























