Լոնդոնի ահաբեկչության ժամանակ Ֆրանսիայի երկու քաղաքացի է տուժել: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայի նախագահի մամուլի ծառայությունը: Ֆրանսիացիներից մեկը լուրջ վիրավորում է ստացել:

Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլն իր հերթին հայտարարել է, որ առնվազն մեկ ավստրալացի է վիրավորվել: Ըստ The Guardian-ի՝ տուժած ավստրալացին հիվանդանոցում է:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Լոնդոնում իրականացված ահաբեկչության հետեւանքով 6 մարդ է զոհվել, շուրջ 30 վիրավոր կա: Լոնդոնի կամրջի մոտ հարձակմանը երեք ահաբեկիչ է մասնակցել: Նրանք գնդակահարվել են ոստիկանություն առաջին ահազանգից 8 րոպե անց: