Պետերբուրգում պահեստից 10 տոննա խոզի ճարպ են գողացել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ՌԴ ՆԳՆ Լենինգրադի մարզի գլխավոր վարչության հաղորդագրությունը:

Ճարպը փոխադրել են տեղական բանջարեղենի բազաներից մեկի Volvo բեռնատարով:

Խոզի ճարպի սիրահարներին դեռեւս չեն գտել: Ոստիկանությունը որոնում է նրանց: