Կինը շուրջ 20 մարդու կյանք է փրկել՝ փակելով լոնդոնյան ռեստորանի դուռը, ուր ահաբեկիչները փորձել են ներխուժել:

Տաքսու վարորդը Sky News-ին պատմել է, որ կինը սեղմվել է դռանը՝ ահաբեկիչներին թույլ չտալով ռեստորան մտնել, իսկ այցելուներն այդ ընթացքում դուրս են եկել հետնամուտքից:

Լոնդոնի հարձակման այլ ականատեսների խոսքով էլ՝ մարդիկ փորձել են փրկվել՝ ահաբեկիչների ուղղությամբ գարեջրի գավաթներ, շշեր ու աթոռներ նետելով: