Չինաստանի Ուհան քաղաքի օդանավակայանում կինը բռնուցքներով նետվել է օդանավակայանի աշխատակցուհու վրա, երբ վերջինը նրան թույլ չի տվել նստել Փարիզ մեկնող օդանավ։ Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով  South China Morning Post-ը։ Ոստիկանները նրան ձերբակալվել եւ։ Կինը 10 օր կալանքի տակ կմնա։

Նշվում է, որ 36-ամյա կինը քառորդ ժամ ուշացել է գրանցումից։ Նրա հետ էին ամուսինն ու երեխան։ Նրան խորհուրդ են տվել փոխել տոմսը կամ չեղարկել, սակայն նա հրաժարվել է։ Կինը հայտարարել է, որ Ֆրանսիայում շատ կարեւոր համաժողովի պետք է մասնակցի, իսկ հետո կորցրել է ինքնատիրապետումն ու մի քանի անգամ հարվածել օդանավակայանի աշխատակցուհու դեմքին։

Կնոջը, որը սովորում է քաղաքի հեղինակավոր ինտիտուտներից մեկի դոկտորանտուրայում, Air France-ը սեւ ցուցակում է ներառել։