Հայաստանի գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը մեկնաբանել է ցանկալին իրականություն դարձնելու ադրբեջանական լրատվամիջոցների փորձերը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ Կապրիելյանն արդեն խոսել է ադրբեջանական լրատվամիջոցների մոտեցումների անթույլատրելիության մասին, երբ նրանք փորձում են իրենց պնդումները «հաստատել» հայկական լրատվամիջոցներում հարցազրույցների ենթատեքստից դուրս բերված հատվածների միջոցով։
«Որքան ինձ հիշում եմ այս պաշտոնում, ադրբեջանական տարբեր լրատվամիջոցներ եւ որոշ հասարակական կամ պետական գործիչներ փորձում են ինձ ներկայացնել ոչ այնքան հաճելի ֆոնին։ Դրանում ոչ մի նոր բան չկա, ըստ երեւույթին, մարդիկ փորձում են իրենց մի կտոր հացը վաստակել։ Հարցն այն է, թե արդյո՞ք դա նրանց հաջողվում է։ Տարիներ շարունակ աշխատանքի ընթացքում ստիպված ենք լինում դիմակայել ադրբեջանական կողմի տարածած ակնհայտ ստին ու ապատեղեկատվությանը։ Դա մեր աշխատանքի անքակտելի մասն է։ Հարեւան հանրապետության քարոզարշավը արդեն վաղուց փորձում է ձեւախեղել անհետ կորածների, գերին ու պատանդների հարթակը՝ նեղ-քաղաքական նպատակներին հասնելու համար։ Դա ափսոսանք է ծնում, սակայն ըստ երեւույթին, այդպիսին են տեղեկատվական պատերազմի օրենքները, որը մենք չենք սկսել։
Երբեմն ինձ զարմացնում է ադրբեջանական լրագրության ոլորտի որոշ ներկայացուցիչների պրոֆեսիոնալիզմի մակարդակը։ Հրապարակումների օբյեկտիվության մասին առհասարակ լռում եմ։ Մարդն ուղղակի ցանկալին որպես իրականություն է ներկայացնում՝ համառորեն անտեսելով, հակառակ կողմի, թվում է, թե նույնիսկ ավելի քան հասկանալի հղումները։ Ես խոսում եմ Աբրահամյանի հարցազրույցի մասին, որն օգտագործել է հեղինակը։ Վերահրապարակել թե ոչ Խոսրով քեռու պատմությունը, թող հեղինակն ինքը որոշի։ Ի վերջո, նա է լրագրողը, ոչ թե ես։ Միայն հստակեցնեմ, որ իմ խոսքը վերաբերում է Աբրահամյանի հարցազրույցի այն հատվածին, որտեղ խոսվում է Խոջալուի երեխաների մասին։ Խոջալուի գործողության ժամանակ ադրբեջանցի երեխաներին հայերի փրկելը ոչ մի կերպ գերություն չես անվանի՝ այդ բառի իրավական ընկալմամբ։ Գրեք ամեն ինչ ինչպես կար՝ ձեր իսկ զինվորները կրակել են ձեր իսկ խաղաղ բնակիչների ուղղությամբ, իսկ հայերը նրանց փրկել են։ Ահա ճշմարտությունը եւ վերջ։ Բայց մի՞թե դուք այդ մասին կգրեք։ Բոլորս էլ գիտենք լրատվամիջոցների ճակատագիրը, որոնք Ադրբեջանում ճշմարտությունն են գրում։
Ես առհասարակ կարծում եմ, որ տվյալ թեմայի շուրջ հրապարակման հնչերանգն ու արտահայտիչ շարահյուսական միջոցները տեղին չեն։ Հեղինակը պերճախոս է, դա նրանցի չես խլի, սակայն ռացիոնալիզմն իսպառ բացակայում է։ Վերցնենք, թեկուզ նրա վերջին «մարգարիտը»։ Տպավորութուն է ստեղծվում, որ իր առաջին հրապարակումը, ըստ իրեն հայտնի պատճառներից մեկի, անպատասխան կմնա, իսկ երբ որեւէ մեկը համարձակվեց հակաճառել, նա դա որպես անձնական վիրավորանք ընկալեց։ Իր այդ զգացմունքները նա նույնիսկ չի թաքցնում եւ չգիտես ինչու համարում, որ ես չպետք է պատասխանեի նրա առաջին հրապարակմանը։ Պարոն լրագրող, թույլ տվեք ինքս որոշեմ՝ պատասխանել, թե ոչ, առավել եւս, երբ ձեր բարձրացրած հարցը ոչ այլ ինչ է, քան ակնհայտ սուտը հաստատելու փորձ, որը քաղաքական տարբեր հարթակներից տարածել են ձեր որոշ պետական գործիչներ։
Ես միշտ պատրաստ եմ մեր գործունեության ոլորտին առնչվող հարցերի առողջ քննարկմանը, այդ թվում՝ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, սակայն անվերջ բանավիճել նրա հետ, ով հեռու է ռացիոնալ մտածողությունից եւ կգրի այն, ինչ իրեն պատվիրել են գրել, ես ժամանակի ու ջանքերի զուր վատնում եմ համարում։
Օգտվելով առիթից եւ հույս ունենալով, որ իմ հայտարարությունը եւս բառ առ բառ կհրապարակվի ադրբեջանցի հեղինակի կողմից՝ հերթական անգամ հայտարարում եմ, որ հայկական կողմում ադրբեջանցի գերիներ չկան՝ ոչ կանայք, ոչ երեխաներ, ոչ տղամարդիկ։ Անիրազեկ մարդկանց եւ տվյալ հրապարակման հեղինակի համար հստակեցնեմ, որ «գերի» եւ «ռազմագերի» տերմինները որոշված են միջազգային ակտերով, իսկ պատերազմի հետեւանքով անհետ կորած մարդկանց առկայությունը միանշանակ չի ենթադրում, թե նրան գերի են հակամարտության հակառակ կողմում։ Կրկնեմ նաեւ, որ այս կամ այն անձանց իբր թե հայկական կողմում գերի լինելու մասին հիմնավոր տեղեկությունը առկայության դեպքում՝ հակառակ կողմի պաշտոնական ապացույցը, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ այլ լիազորված միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների տվյալները, որոնք անձամբ են այցելել այդ մարդկանց, ականատեսների, նախկին գերիների վկայությունները, պետք է դիմել իրավասու մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին՝ այդ տվյալների համակողմանի եւ անաչառ ուսումնասիրության համար։ Ենթադրությունները գոյության իրավունք ունեն, բայց նրանք նաեւ ենթակա են ստուգման միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից եւ մինչեւ վերջնական արդյունքներ ստանալը պետք չէ դրանք որպես անհերքելի փաստեր ներկայցացնել եւ, առավել եւս, դրանք տարբեր հայտարարությունների առիթ դարձնել, ինչպես դա տարբեր մակարդակներում մշտապես անում է ադրբեջանական կողմը։
Ինչ վերաբերում է ադրբեջանական կողմից շրջանառվող ադրբեջանցի «գերի» երեխաների թեմային, նորից կրկնում եմ, որ այդ հաշվով արդեն հայտնի է Կարմիր խաչի դիրքորոշումը։ Դուք կարող եք որքան հնարավոր է համառորեն անտեսել համապատասխան հայտարարությունները, այնուամենայնիվ ձեր զրպարտություններին սպառիչ պատասխանների վրա այն չի ազդում»,-հայտարարել է աշխատանքային խմբի ղեկավարը։





























