Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը Գյումրու հասարակական շինություններին արեւային պանելներ եւ տաքացուցիչներ կտեղադրի։ Հիմնադրամի գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանն այս մասին ասաց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում։
Մաքուր էներգիա արդեն կա Գյումրու Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում (որտեղ դրա թողարկմանը ներկա էր ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը), ինչպես նաեւ Գյումրու մանուկների տանը (մինչեւ 6 տարեկան երեխաների խնամքի համար)։ Հերթում եւս 4 հասցե կա։
Նախագծի գործընկերներն են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների Ձեռնարկություննեի միությունը (UITE) եւ Philip Morris Armenia-ն։
«Մենք արդեն գնահատել ենք, թե երբ ու որքան այդ հաստատություններն էներգիա կխնայեն», - հավելեց Բարսեղյանը։





























