Մանչեսթերի կենտրոնում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, մասնակիցներից մի քանիսը դանակահարվել են։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Manchester Evening News-ը։
Պարբերականի տվյալներով՝ ծեծկռտուքին շուրջ 20 մարդ է մասնակցել։ Միջադեպը տեղիէ ունեցել թաղամասում, որտեղի բառերը մեծ հանրաճանաչություն են վայելում ժողովրդի շրջանում՝ 02 Ritz Manchester-ը, Gorilla-ն եւ Blackdog Ballroom-ը։ Ծեծկռտուքի պատճառները պարզաբանվում են։
Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը ձերբակալվել է սպանության փորձի մեղադրանքով։





























