Լոռու մարզում այսօր՝ հունիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 5 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
NEWS.am-ին Ստեփանավանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխվել են 2 մանկահասակ երեխա եւ 3 մեծահասակ: Երեխաների վիճակը միջին ծանրության է, ստացել են սալջարդեր, իսկ մեծահասակներն ավելի լուրջ վնասվածքներ են ստացել:
Ըստ Shamshyan.com-ի՝ Ստեփանավան քաղաքի բնակիչ, 40-ամյա Արտակ Հ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով ոլորանապտույտ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին, այնուհետև կիսակողաշրջված վիճակում հայտնվել ձորակում: Վիրավորների ինքնությունը ճշտվում է:





























