Վենեսուելայում ընդդիմությունը կոչ է անում շարունակել բողոքի ակցիաները։ Նման կոչով է հանդես եկել ընդդիմության առաջնորդ Լեոպոլդո Լոպեսը, փոխանցում է ԻՆտերֆաքսը։

Լոպեսը տեսաուղերձ է ձայնագրել, որում կոչ է արել բողոքել նախագահ Նիկոլաս Մադուրոյի բռնապետության դեմ ։ Տեսաուղերձը հրապարակվել է այն բանից հետո, երբ Լոպեսին, որը 2014-ից ռազմական բանտում է գտնվում, այցելել է Իսպանիայի նախկին վարչապետ Խոսե Լուիս Ռոդրիգես Սապատերոն։

Լոպեսը մի քանի անգամ շեշտել է, որ ինքը միայն խաղաղ հանրահավաքներն է աջակցում։ Տեսագրության հրապարակումից հետո ցուցարարները նորից Կարակասի փողոցներ են դուրս եկել։

Նշենք, որ Վենեսուելայում բողոքի ակցիաների ընթացքում վերջին երկու ամսում 60 մարդ է մահացել։