Զամբիայում ձերբակալվել են Չինաստանի քաղաքացիներ։ Պեկինն արդեն լուրջ զգուշացում է արել զամբիական կողմին, հայտնել է Չինաստանի ԱԳ նախարարության ներկայացուցիչ Խուա Չունյինը, փոխանցում է «ՍԻնհուան»։
Նա հայտնել է, որ օրերս ոստիկանությունը պղնձի հանքի ու թափոնների ապօրինի ձեռքբերման կասկածների պատրվակով առանց պատշաճ պարզաբանումների՝ ձերբակալել ու կալանավորել է չինական կապիտալով ձեռնարկության 31 աշխատակցի։
Նա նշել է, որ Չինաստանի ԱԳՆ-ն հատուկ ուշադրություն է դարձնում այս միջադեպին, հունիսի 4-ին Չինաստանում Զամբիայի դեսպանատանը խիստ զգուշացում է արել, կոչ անելով օրենքին համապատասխան քայլեր ձեռնարկել ու հնարավորինս արագ ազատել անմեղներին, պատշաճ վերաբերվել կալանավորված անձանց։
Նրա խոսքով Չինաստանը արտասահմանում չինական կապիտալով աշխատող ձեռնարկություններից միշտ խստորեն պահանջում է հետեւել տեղի օրենքներին, չի արդարացնում օրենքը խախտող գործողությունները, բայցեւ դեմ է արտերկում գտնվող չինացիների նկատմամբ ցանկացած խտրական միջոցառումների։





























