Հնդկական արտադրության խոշորագույն հրթիռը՝ երկրի պատմության մեջ ամենամեծ արբանյակով, արձակվել է Բենգալյան նեղուցի Շրիխարիկոտա կղզու տիեզերակայանից, հայտնում է BBC-ն։

Հաջող փորձարկումների դեպքում այդ հրթիռակիրը հնարավոր կլինի օգտագործել կառավարվող տիեզերանավը ուղեծիր դուրս բերելու համար։

Արձակումը կայացել է հունիսի 5-ին՝ Սատիշ Դհավանի անվան Տիեզերական կենտրոնի հարթակից։

Geosynchronous Satellite Launch Vehicle-Mark III (GSLV-Mk III) հրթիռը մշակել են 15 տարի։ Այն կշռում է 640 տոննա ու բարձրությամբ գերազանցում է 43 մետրը։

 GSAT-19 արբանյակը, որը GSLV-Mk III-ը ուղեծիր դուրս կբերի, կշռում է ավելի քան 3 տոննա՝ դա ռեկորդ է հնդկական տիեզերական ինդոստրիայի համար։ Նման քաշով արբանյակներ ուղեծիր են ուղարկել միայն ԱՄՆ-ն, Ռոսաստանը, Եվրոպական տիեզերական գործակալությունը , Չինաստանն ու Ճապոնիան։

Ըստ հաշվարկների, նոր հրթիռն ունակ է մինչեւ 4 տոննա բեռ հասցնել մինչեւ գեոստացիոնար ուղեծիր ու 10 տոննա բեռ՝ մինչեւ ցածր երկրամերձ ուղեծիր ։